Ադրբեջանը և Թուրքիան քննարկում են արբանյակների համատեղ արտադրության հնարավորությունը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է Թուրքիայի գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Իշըգ Ֆիքրին:
Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ սպասվում են ուսումնասիրություններ, և «նոր նախագծերն այդ ոլորտում հնարավոր կլինի իրականացնել համատեղ ջանքերով»:
«Առայժմ այդ հարցը քննարկման փուլում է»,- ասել է Ֆիքրին:








































