Եթե մի օր Թեյլոր Սվիֆթն ու Արիանա Գրանդեն լքեն երգարվեստը, ապա հաստատ կկարողանան համալրեն Victoria’s Secret-ի «հրեշտակների» շարքը: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Ամերիկացի աստղերը մասնակցել են ներքնազգեստի հանրահայտ բրենդի լոնդոնյան ցուցադրությանը՝ միանալով բրենդի «հրեշտակներ» Ադրիանա Լիմային, Ալեսանդրա Ամբրոսիոյին և Լիլի Օլդրիջին:
Սվիֆթը կատարել է իր վերջին սինգլը՝ Blank Space-ը:
Ցուցադրության ժամանակ սուպերմոդելներ Ալեսանդրա Ամբրոսիոն և Ադրիանա Լիման հագել էին ամենաթանկարժեք ցուցանմուշները, որոնցից յուրաքանյուրն արժե 2 մլն դոլար:
![]()
![]()




















































