Lufthansa-ի օդաչուները այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կանցկացնեն այս ամսվա մեջ երկրորդ գործադուլը: Այս մասին ասվում է ավիափոխադրողի կայքում:
«Գործադուլ են հայտարարել միջմայրցամաքային չվերթների օդաչուները, ովքեր թռիչք են իրականացնում ժ. 03.00-ից (Երևանի ժամանակով՝ 05.00) ժ. 23.59-ը (Երևանի ժամանակով ժ. 1:59-ը) ընկած ժամանակահատվածում: Գործադուլի ժամանակ սպասվում են ժամանակացույցի խափանումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Austrian Airlines, Brussels Airlines, Germanwings, SWISS և Air Dolomiti չվերթները կշարունակվեն սովորական ռեժիմով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 1-2-ի գործադուլի հետևանքով Lufthansa-ն չեղյալ է հայտարարում 1350 չվերթ:









































