Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնվել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանների առաջարկին՝ պետական գանձարան վերադարձնել մոտ 2.7 մլն դոլար,- հայտնում է Egypt Independent-ը:
Նշված գումարը նախատեսված է ավելի վաղ «Ալ-Ահրամ» մեդիահոլդինգից Մուբարաքի ստացած նվերների փոխհատուցման համար: Գումարը նախկին նախագահի ընտանիքը պետք է վճարի 2 օրվա ընթացքում: Մուբարաքի փաստաբանները պահանջում են գումարի վերադարձի դիմաց դադարեցնել նրա գործի հետաքննությունը:
Հունվարի 12-ին Մուբարաքը բանտի հիվանդանոցից տեղափոխվել էր Կահիրեի ռազմական հիվանդանոց, որից հետո նրան 15 օրով կալանքի տակ էին առել հետաքննությունը շարունակելու համար: Հունվարի 13-ին Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բավարարել է նախկին նախագահի գործի վերանայման խնդրանքը: Երբ տեղի կունենան նոր լսումները՝ առայժմ հայտնի չէ:
Հոսնի Մուբարաքը, որը Եգիպտոսի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1981-ից, 2011-ի սկզբին դատապարտվել է ցմահ բանտարկության՝ ընդդիմության ցույցերը ցրելուն մասնակցելու համար: Ընդդիմության հաղթանակից հետո Մուբարաքն ու նրա շատ կողմնակիցներ ձերբակալվել են ու կանգնել դատարանի առջև:











































