Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քենդալ Ջենների ժողովրդականությունը վերջին շրջանում ավելի է մեծացել: Այդ փաստից Քիմը շատ դժգոհ է՝ գրում է spletnik.ru-ն:
Նրանց հարաբերությունները վերջին շրջանում շատ լարված են: Քիմը նախանձում է, որ Քենդալն այժմ շատ բան է վերցնում իր վրա և մրցակցում է Քիմի հետ՝ հայտնում է աղբյուրը:
Քույրերի հարաբերություններում խզումն առաջացել է այն բանից հետո, երբ Քենդալը անցած ամիս դարձավ Estee Lauder ընկերության դեմքը: Դրանից հետո աղջիկը պայմանագիր կնքեց Կարլ Լագերֆելդի հետ: Մասնակցություն նորաձևության ցուցադրություններին, ֆոտոսեսիա սնդուսափայլ ամսագրերում, անհավանական մեծ պահանջարկ՝ այս ամենը ցանկացած մոդելի երազանքն է, ու Քենդալը դա իրականացրել է:
Սակայն Քիմի դժգոհության միակ առիթը Քենդալի մեծ ճանաչումը չէ: Դրան զուգահեռ՝ վատացել է Քենդալի պահվածքը, այդ թվում՝ սեփական ընտանիքի նկատմամբ: Օրինակ՝ Քենդալը շատ կտրուկ է իր կարծիքն արտահայտել Paper Magazine-ի համար Քիմի սկանդալային մերկ լուսանկարների վերաբերյալ: Նա քննադատել էր լուսանկարները՝ դրանք համարելով էժանագին ու զզվելի:
Ավելի ուշ Քիմը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ամեն ինչ կանի՝ իր քրոջ նկատմամբ համընդհանուր ուշադրությունը վերացնելու համար:















































