Հնդկաստանի և Պակիստանի ռազմական հրամանատարության ներկայացուցիչներն այս շաբաթ մի շարք զինված բախումների հետևանքով առաջացած լարվածությունը մեղմելու նպատակով երկուշաբթի օրը վիճելի տարածքներում հանդիպում կանցկացնեն:
Ավելի վաղ Հնդկաստանն առաջարկել էր այդպիսի հանդիպում կազմակերպել, սակայն մերժվել էր: Միևնույն ժամանակ Քաշմիրի տարածքում կիրակի գիշերը հնդկական դիրքերը Պակիստանի կողմից կրկին գնդագոծվել են: Հնդկական բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: Հնդկական կողմից զոհվածներ և վիրավորներ չկան:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Անիլ Կումար Բրաունը շաբաթ օրը հայտարարել է, որ Պակիստանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը, և «որ Հնդկաստանն այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկի»:











































