ԵԱՀ դատախազությունը համաձայնել է նախկին նախագահ Մուբարաքի փաստաբանների առաջարկին, ըստ որի՝ Մուբարաքը պետբյուջե կմուծի 18 մլն ֆունտ (մոտ 3 միլիոն դոլար)։ Սա՝ որպես հատուցում նախկին նախագահի՝ «Ալ-Ահրամ» մեդիա հոլդինգից ստացված նվիրատվության դիմաց, կիրակի օրը դատախազությունում հայտնել են լրագրողներին։
Դատախազությունը առանձին գործ է քննում Մուբարաքի «Ալ-Ահրամ» մեդիա հոլդինգի կողմից նվիրատվություններ ստանալու վրաբերյալ։ Նախկին նախագահի փաստաբանը դրամական հատուցումը առաջարկել է գործը դադարեցնելու համար։ Դատախազությունը ընդունել է առաջարկը։ Գումարը պետք է վճարվի առաջիկա երկու օրվա ընթացքում։









































