Սիրիայից արտագաղթողների թիվը գնալով մեծանում է. եթե 2012-ին այն 70 հազար էր, ապա հիմա 525 հազար է, իսկ 2013-ի կեսերին կհասնի 1 միլիոն մարդու:
Միգրանտների և փախստականների հարցերով Հռոմի պապի խորհրդի ղեկավար կարդինալ Անտոնիո Վելյոն լուրջ մտահոգություն է հայտնել Սիրիայից մեծաքանակ փախստականների ներհոսքի առնչությամբ և կոչ է արել միջազգային հանրությանը՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Նշելով, որ Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանն ու Իրաքը ընդունել են մեծ թվով սիրիացի փախստականների, ասել է, որ այդ պետությունների ներքին ռեսուրսները չեն բավարարի նրանց պահելու համար և կոչ է արել միջազգային բարեգործական կազմակերպություններին՝ աջակցել նրանց:
Հոգևորականը նշել է, որ պետք է հյուրընկալ լինել և օգնել միգրանտներին ու փախստականներին՝ արագ ինտեգրվել տվյալ հասարակությանը:
Նա նաև դիմել է ԶԼՄ-ներին` միգրանտների և փախստականների դրական կերպարի ներկայացման հարցում, այլ ոչ թե նրանց նկատմամբ անվստահության ներշնչել:











































