Երգչուհի Մադոննան դարձել է Interview ամսագրի համար արված բաց ֆոտոշարքի հերոսուհին: Պարբերականի ընթերցողներն, ինչպես նաև սոցցանցերի օգտատերերը սկսել են բուռն քննարկել ֆոտոշարքը:
Հասարակության կարծիքը հրապարակված լուսանկարների վերաբերյալ կիսվել է: Ավելի ակտիվորեն քննարկվել է այն կադրը, որտեղ 56-ամյա Մադոննան ամբողջովին մերկ կրծքով է հանդես եկել:
Շատերը համոզված են, որ այդ տարիքում երգչուհին չպետք է մերկանա: «Դա տեղին էր 20 տարի առաջ, Մադոննա»,- նշել է օգտատերերից մեկը:
Դրանից բացի կասկած կա, որ ֆոտոշարքը խմբագրվել է Photoshop-ով: «Եթե այս ամենը իրական լիներ, ապա այո, Մադոննան արժանի կլիներ հիացմունքի»,- գրել է քննարկման մասնակիցը:
Սակայն քննարկողների մեջ կան նաև այնպիսինները, ովքեր կոչ են անում ընմբռնումով մոտենալ ֆոտոշարքին, քանի որ ինքնաարտահայտման նման ձևերը միշտ էլ հատուկ են եղել Մադոննային: «Նա հատուկ է, ոչ մեկին նման չէ: Քննադատողներից և ոչ մեկն այսպիսի լավ տեսք չի ունենա, ինչպիսին ունի Մադոննան: Ընդ որում՝ ոչ միայն 56, այլև 46 տարեկանում»,- գրել է երգչուհու երկրպագուներից մեկը:
Ֆոտոշարքի հետ մեկտեղ ամսագրի դեկտեմբերյան համարում տեղադրված է Մադոննայի հարցազրույցը, որտեղ նա պատմում է անցյալում թմրանյութերից կախվածության մասին, բացահայտել է մահվան և Աստծո մասին իր մտքերը:










































