Եվրասիական տնտեսական միությունը առայժմ մտադիր չէ իր կազմի մեջ մտնող երկրներում արգելք սահմանել դոլարով և եվրոյով հաշվարկների վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Եվրոպական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ):
«Հայտարարությունը, որ ԵՏՄ տարածքում կարող են արգելել դոլարով և եվրոյով միջպետական օպերացիաները, իրական հիմք չունի»,- հաղորդում է ԵՏՀ-ն:
Նշվում է նաև, որ ԵՏՄ պայմանագրում նման ձևաչափ գոյություն չունի: Այն ենթադրում է միջոցառումներ՝ ըստ համաձայնեցված արժութային քաղաքականության, այդ թվում` անդամ պետությունների միջև փոխադարձ հաշվարկներ ազգային արժույթով: