Լոնդոնի «Արսենալ»-ը կփորձի ձեռք բերել բրազիլական «Կրուզեյրո»-ի կիսապաշտպան Լուկաս Սիլվայի տրանսֆերը, վստահեցնում են բրիտանական լրատվամիջոցները:
«Զինագործներ»-ը պատրաստ են վճարել վերջինիս հրաժարագինը, որը կազմում է 10 մլն ֆունտ:
Հավելենք, որ Սիլվայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը և Լոնդոնի «Չելսի»-ն:








































