Արգենտինական Էլ-Չանար քաղաքի քաղաքապետը որոշել է փողոցներն անվանակոչել ազգային հավաքականի ֆուտբոլիստների անուններով:
Այսպիսով՝ Էլ-Չանարում կան Լիոնել Մեսսի, Խավիեր Մասկերանո, Անխել դի Մարիա և Գոնսալո Իգուաին կոչվող փողոցներ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց Գերմանիայի ընտրանուն (1:0):







































