Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի համաձայն՝ ամերիկյան համալսարանները կորցնում են դիրքերը կրթության համաշխարհային համակարգում: Այս մասին հայտնում է CNN-ը:
«2000թ. արտասահմանյան կրթություն ստանալու ցանկություն ունեցող մոտ 4 ուսանողից 1-ն ընտրում էր Միացյալ Նահանգները… 2012թ. ԱՄՆ-ը որպես ուսման վայր է ընտրել օտարերկրացի ուսանողների ընդամենը 16 տոկոսը»,- նշում է CNN-ը:
Օտարերկրացի ուսանողների թիվն աճել է գործնականում բոլոր անգլալեզու զարգացած երկրներում՝ գրում է CNN-ը: Նշվում է նաև Հարավային Կորեայի ցուցանիշների զգալի աճը՝ 2000թ. 0.2%-ից մինչև 2012թ. 1.3%:
2012թ. ավելի քան 4.5 մլն ուսանող լքել է իր երկիրը արտասահմանում ուսանելու համար, նրանց երեք քառորդն ուսումը շարունակել է տնտեսապես զարգացած երկրներում: Ուսանողների կեսից ավելին մեկնում է Ասիայից: Նշվում է, որ միջազգային ուսանողների 22%-ը բաժին է ընկնում Չինաստանին:







































