Հնդկաստանի հյուսիսում ձերբակալվել է 6 տղամարդ՝ ավտոբուսի մեջ կատարված բռնաբարության կասկածանքով։ Սակայն այս անգամ միջադեպի վայրը Փենջաբ նահանգն է։
Ոստիկանության տվյալներով՝ զոհը եղել է 29 տարեկան մի կին, ով ավտոբուսի միակ ուղևորն է եղել։ Վարորդը և նրա օգնականը չեն կանգնեցրել ավտոբուսը կնոջ գյուղի կանգառում և տարել են մեկուսի մի տուն, կանչել են հինգ տղամարդու և ծանակել կնոջը։
Հանցագործության յոթերորդ մասնակիցը որոնվում է ոստիկանության կողմից։
Դեկտեմբերի 16-ին 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարությունից հետո Հնդկաստանում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որի մասնակիցները պահանջում են պատժել նման հանցագործություններ կատարողներին և պաշտպանել կանանց իրավունքները։









































