Իռլանդական ծագմամբ բրիտանացի տեսանկարիչ Դունկան Քեմփբելը շահել է 2014 թվականի «Թերներ» (Turner) մրցանակը, որի մրցանակային գումարը կազմում է մոտ 40 հազար դոլար: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Մրցանակը շնորհվել է It for Others տեսաֆիլմերի շարքի համար, որոնցում համադրվում են ավանդական աֆրիկյան արվեստն ու Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության ֆոտոապացույցները:
«Թերներ» մրցանակի շուրջ, որն այդ անվանումն է ստացել XIX դարի բրիտանացի նկարչի պատվին, հաճախ վեճեր են ընթանում արվեստագետների շրջանում, քանի որ այն խթանում է ոչ ավանդական արվեստը:
Նախկին դափնեկիրների թվում են Դեմիեն Հերսթը՝ մահվան թեմայով բազմաթիվ աշխատանքների հեղինակը, ինչպես նաև հայտնի հայելային քանդակների ստեղծող Անիշ Կապուրը:











































