«Եթե դու տուն ես կառուցում նախ պետք է հիմքերը դնես և իրենք ավազի վրա իրենց հիմքերն են դնում, մենք էլ փորձում ենք մերը դնել»,- ԵՏՄ անդամակցության վերաբերյալ հարցին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա հույս հայտնեց, որ կազմավորման դեպքում էլ ԵՏՄ-ն 1-2 տարվա կյանք կունենա, ոչ թե ԽՍՀՄ-ի նման երկար:
«Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որ ԵՄ-ն ինքը ձգտի Հայաստանին տեսնել իր կազմում»,- ԵՄ-ին անդամակցության հավանականության վերաբերյալ դիտարկմանը նշեց քաղաքական գործիչը: