ԱՄՆ-ը կարող է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվայի ու Թեհրանի գործարքը հակասի Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք գիտենք Ռուսաստանի և Իրանի բանակցությունների մասին, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության տարբեր ոլորտների: Մենք կշարունակենք հետևել այդ քննարկումների զարգացմանը, որոնք վերաբերում են նրանց համագործակցության հեռանկարներին: Մենք գիտենք բանակցությունների հստակ մանրամասներ: Եթե կասկած լինի առ այն, որ պայմանավորվածությունները պատժամիջոցային են, մենք կգործենք»,- ասել է Պսակին:











































