Անգլիայում 21-րդ դարի տեխնոլոգիաներով աճեցնում են աշխարհի ամենաթանկ արքայախնձորը: Մեկ մրգի արժեքը հասնում է 1000 ֆունտ ստերլինգի:
Մրգերն աճեցվում են ծղոտե շերտի տակ և բնական պարարտանյութերով: Պտուղների աճին ամեն օր հետևում են մասնագետները:
Հետաքրքիր է, որ այդ արքայախնձորները վաճառքի համար չեն: Որպես պարգևատրում՝ դրանք տրվում են այգեպաններին՝ քրտնաջան աշխատանքի համար, գրում է Kedem-ը:









































