Goal.com-ի տեղեկացմամբ` Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն իր կարծիքն է հայտնել ֆրանիսկան ՊՍԺ-ի վերաբերյալ:
«Ֆրանսիան հիանալի երկիր է: Ես անցյալում եղել եմ այնտեղ, և այն ինձ շատ է դուր եկել: ՊՍԺ-ն հավակնոտ սպորտային նախագիծ է, որը մեծ ներդրումներ է կատարում մրցունակ թիմ ստեղծելու նպատակով: Հնարավոր է` դրա համար երկար ժամանակ կպահանջվի, սակայն արդյունքները կարող են երկար չսպասեցնել»,- նշել է հարձակվողը:








































