Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են ավելացնել «Երկնագույն հոսք» խողովակաշարի հզորությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակացություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսին:
«Թուրքիայի տնտեսության՝ էներգառեսուրսների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել «Գազպրոմի»-ի կողմից «Երկնագույն հոսք» խողովակաշարի հզորության ընդլանման մասին»,- ասել է Պուտինը:
«Մենք պայմանավորվել ենք ոչ միայն ընդլայնել «Երկնագույն հոսք»-ը, որի մասին արդեն խոսվել է, այլև կառուցել ևս մեկ խողովակաշար, որպեսզի ապահովենք հենց թուրքական տնտեսության աճող պահանջարկը, իսկ եթե նպատակահարմար ընդունվի, Թուրքիայի տարածքում՝ Հունաստանի հետ սահմանին, կառուցել լրացուցիչ, այսպես կոչված, գազային հանգույց՝ Հարավային Եվրոպայի համար»,- ասել է Պուտինը:










































