Thursday, 06 06 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը

Երուսաղեմի հայոց պատրիարքը Գարեգին Բ-ի հետ հաշտարար երրորդ կողմ է փնտրում, «այլապես խնդիրը կշարունակի կնճռոտ մնալ»

Ամենայն Հայոց կաթողիկոսության և Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջև ստեղծված լարվածությունը նոր երանգներ է ստանում: Նախ Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված եպիսկոպոս ձեռնադրելու երկու թեկնածուներից մեկը՝ Պարետ Ծ. վարդապետի Երիցյանը առանց բացատրության մերժվեց Վեհափառի կողմից, ինչը պատճառ հանդիսացավ, որ նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովին մասնակցած 61 արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների շարքում Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները ներկա չլինեն:

Հայոց կաթողիկոսի մերժողական նամակը Երուսաղեմի միաբանության մեջ տարակուսանք էր առաջացրել, քանի որ երկար տարիներ Պարետ վարդապետը ծառայել է Էջմիածնական թեմերում՝ Կալիֆոռնիայում, Կանադայում, և վայելում է հարգանք ու վստահություն: Պարետ Ծ. վարդապետը նամակ էր ուղղել Վեհափառին. «Վեհափառ Տէր, կարդացի Ձեր նամակը ուղղուած Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանին, Պատրիարքին Հայոց Երուսաղէմի, որուն մէջ կը յայտնէք ձեռնպահութիւն իմ եպիսկոպոսական ձեռնադրութեան մասին, առարկելով «վերապահումներ կան»: Նկատի առնելով հարցին լրջութիւնը, իմ արժանապատւութիւնը և Միաբանական ժողովին որոշումը, իմ արժանաւորութիւնը հաստատող գաղտնի քուէարկութեամբ Միաբանութեանս Ընդհանուր ժողովին կողմէ, կու գամ Ձերդ Վեհափառութենէն խնդրել, եթէ հոս պահանջք բառը զօրաւոր է, անհրաժեշտ հարթումը կատարել արտայայտուած առարկութիւնները անհատներու կողմէ գրաւոր և ստորագրուած իրենց կողմէ ինձ և Միաբանութեանս ներկայացնելու, և ես պատրաստ եմ զանոնք նոյնիսկ հրատարակել թէկուզ իմ մասին: Այլապէս չեմ ընդունիր ոևէ «վերապահում» առանց գրաւոր փաստի: Ուրիշ՝ ոչինչ»:

Ավելի ուշ, Վեհափառը նամակ ուղարկեց Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, որտեղ Վեհափառը Երուսաղեմի պատրիարքին հրավիրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ առկա հարցերը քննարկելու, սակայն, ինչպես «Ժամանակին» տեղեկացրեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, նամակում որևէ հիմնավորում, թե ինչու է Վեհափառը մերժել Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված եպիսկոպոս ձեռնադրելու երկու թեկնածուներից մեկին՝ Պարետ Ծ. Վարդապետի Երիցյանին, չի նշվել:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը այս ընթացքում ԱՄՆ-ում է հանգստանալու, ինչպես նաև աշխատանքային այցով է այնտեղ ևս մեկ ամիս մնալու: Սակայն հրապարակվեց պատրիարքի պատասխան նամակը, որում պատրիարքը գրում է, որ սեպտեմբերին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ կայացած Ներկայացուցչական թատերական ժողովի ընթացքում դարձյալ քննարկվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Առաքելական և Նուիրապետական Աթոռը վերածել ինչ-որ «թեմի»:

«Եւ բնաւ մի՛ մոռնաք, որ օտարներ Հայաստանեայց Եկեղեցւոյ ծանօթացած են Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան միջոցաւ: Այս Սրբազան Հաստատութիւնը ամբողջ դարեր տոկացած է մարդկային և բնութեան արհաւիրքներուն« ձեր նախնիները, կաթողիկոսներու ամբողջ սերունդներ ճանչցած և ընդունած են Պատրիարքութեանս Կանոնադրութիւնն ու Նուիրապետութիւնը, իսկ ի՞նչն է որ ձեզի իրաւունք կու տայ թելադրելու ձեր մանկլաւիկներուն այդպէս ժխտական կեցուածք որդեգրելու Միաբանութեանս դէմ, միթէ դուք ձեզ ձեր նախնիքներէն աւելի խելացի՞ կը կարծէիք: Վաճառականական և առևտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ և ԻՒՐԱՑՆԵԼ: Ձեր բովանդակ կեանքի երկարութեան, ձեզի պակսած է տարրական ողջմտութիւնը, հաւատքի և գիտակցութեան համադրումը, որ մարդուն տրուած մեծագոյն շնորհներէն մին է: Ձեր մտածելակերպին պէս սոփեստ և անպատասխանատու են ձեր արտայայտութիւններն ու որոշումները:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ և քանդիչ փորձերէն, զորս դո՛ւք Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք ի՛ր մէջէն՝ ի՛ր դէմ: Հայ Եկեղեցին բաժնել իր նկարագրէն՝ պիտի նշանակէր կտրել պորտը իր անցեալէն« ուր կրօնի զգացումն ու ազդեցութեան գաղափարը փոխադարձաբար իրար ամրապնդած և իրար հետ շաղահիւսուած են, յօրինելով մեր Հայու դիմագիծը և ստեղծելով հրաշքը մեր դարերուն: Անոնք որոնք ինքզինքնուն իրաւունք տուած են հանրային շահերուն և բարոյականին հսկելու, քաջ պէտք է գիտնան թէ կայծքարը առանց հարուածի բոց չտար, ինչպէս նաև պալարները չեն դարմանուիր առանց նշդրակի հարուածին: Կը գրենք այս տողերը հաւատալով, որ չարիքը տեսնել և անտարբեր մնալ՝ պիտի ըլլար չարիքին օժանդակել: Ու դարձեալ Մեր Հայր Պարետի եպիսկոպոսական ձեռնադրութեան առթիւ ցուցաբերեցիք նոյն տհաս և խակ կեցուածքը – յենելով կարգ մը մարդոց ասէկոսէներուն և հին հաշիւներուն վրայ, մարդիկ՝ որոնք կտրած իրենց իսկ պորտերը ազգին հետ« կը փորձեն մի քանի տոլարով «գնել» չգիտցած ու չհասկցած բաներնին – միշտ անտեսելով էականը, ՃԻՇԴԸ, որ այս պարագային Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանական Ժողովի որոշումն էր: Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք և առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը՝ որ իր աչքին կարողութեամբ և կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով Վեհափառ, դուք ձիերը կառքին ետևէն լծողներէն էք: Այլևս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերևներով ծածկելէ»,- նշված է նամակում:

Երեկ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որտեղ անդրադարձ է կատարվել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին: Գերագույն Հոգևոր Խորհուրդն անընդունելի է համարեց Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին: Ցավալի է, որ Պատրիարքի կողմից շրջանառության մեջ են դրվում հորինված մեղադրանքներ, մասնավորաբար Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից Երուսաղեմի Պատրիարքությունը թեմի վերածելու վերաբերյալ: Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորում է Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պատրիարքական բարձր հանգամանքից ակնկալվող ողջախոհությամբ անդրադառնալու Իջման Ս. Սեղանի առջև կատարած իր հավատարմության ուխտին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը` լծվելով իր առաքելության իրականացմանը:

Պատրիարքը թեև Երուսաղեմում չէ, բայց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովի նամակը տեղ է հասել: Արիս սրբազանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նամակն անմիջապես կփոխանցի պատրիարքին: Նրա խոսքով՝ մի երրորդ կողմ դեռ կարող է ազդեցություն ունենալ թե պատրիարքի և թե Վեհափառի վրա, պետք է միջնորդի դեր կատարի և երկուսին իրար կողք բերի: Արդյոք կա՞ երրորդ կողմ: Արիս սրբազանը նշեց, որ հնարավոր է գտնել երրորդ կողմ, այլապես այս խնդիրը կշարունակի կճռոտ մնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում