8 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած պետական այցի շրջանակում, հայտնում է RIA Novosti-ն:
Անկարայում տեղի է ունեցել երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հինգերորդ նիստը: Թուրքիայի կողմից պատվիրակությունը գլխավորել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել 2013 թ. նոյեմբերին Սանկտ Պետերուրգում:
Բացի «Գազպրոմի» ու թուրքական Botas կոնցեռնի միջև կնքված հուշագրից, էներգաարդյունաբերության և էներգաապահովման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի էներգետիկայի գործակալության և Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջև:
Նաև Ռոսատոմի և Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջև ստորագրվել է հուշագիր ատոմային ոլորտի կադրերի պատրաստման վերաբերյալ:






































