ՖԻՖԱ-ն հրապարակել է այն երեք թեկնածուների անունները, որոնք հավակնում են տարվա լավագույն մարզչի կոչմանը:
Լավագույն մարզչի կոչման համար կպայքարեն Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), Յոահիմ Լյովը (Գերմանիայի ազգային հավաքական) և Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո Մադրիդ»):
Հավելենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք միջոցառման ժամանակ:





































