ՄԱԿ-ի միջազգային պարենամթերային ծրագիրը միջոցների անբավարարության պատճառով ստիպված է դադարեցնել օգնություն տրամադրել 1.7 միլիոն սիրիացի փախստականերին Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Առանց Միջազգային պարենամթերային ծրագրի վաուչերների շատ ընտանիքներ ստիպված կլինեն քաղցած մնալ: Ծրագրի դադարեցման հետևանքները աղետալի կլինեն փախստականների համար»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ծրագրի շարունակման համար դեկտեմբերի համար իրենց չի բավականացնում 64 միլիոն դոլար:









































