Արքայազն Հարին կբացահայտի գաղտնիք՝ ի նպաստ ՄԻԱՎ-ի մասին տեղեկացվածության բարձրացման, հայտնում է The Daily Telegraph-ը:
Դա տեղի կունենա բարեգործական մարաթոնի շրջանակում, որը նվիրված է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան:
Ակցիան ստացել է «Մի՛ամաչեք» (Feel no shame) անվանումը, որի կազմակերպիչները ցանկացողներին առաջարկում են իրենց գաղտնիքը հրապարակել սոցցանցերում՝ #FeelNoShame հեշթեգով: Բոլոր գաղտնիքները հրապարակվելու են հատուկ այդ նպատակով բացված կայքում:
Այդպես մարաթոնի մասնակիցները ցանկանում են համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ-վարակակիր մարդկանց, որոնք ստիպված են թաքցնել իրենց ախտորոշումը:
Ակցիան նախաձեռնել էր բարեգործական Sentebale հիմնադրամը, որի համահիմնադիրներից է արքայազն Հարին:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը տոնվում է դեկտեմբերի 1-ին:











































