Costa Concordia նավի նավաբեկության առաջին տարելիցին նվիրված միջոցառումները տեղի կունենան կիրակի օրը Իտալիայի տարբեր քաղաքներում, ինչպեսև Costa Corciere նավատիրական ընկերության բոլոր նավերի վրա նաև օտար երկրներում, հաղորդում է Ria Novosti-ն:
290 մետր երկարությամբ հսկայական զբոսաշրջային նավը, որում 1.5 հազար նավախուց կար, նավաբեկման էր ենթարկվել Տիրենյան ծովում՝ Ջիլո կղզու մերձակայքում, Տոսկանա մարզի ափերին: Ողբերգությունը տեղի էր ունեցել անցյալ տարի՝ հունվարի 14-ի գիշերը: Այդ պահին տախտակամածին եղել էր 4.2 հազար մարդ, որոնցից 32-ը զոհվել էին:
Մեկ տարի անց էլ նավը նույն տեղում է: Հենց Ջիլո կղզում կիրակի օրը տեղի կունենա հիշատակի արարողություն:
Ինչպես հաղորդել է Costa Corciere ընկերության տնօրեն Մայքլ Թամմը՝ Գենուայում, որտեղ գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը, եկեղեցիներից մեկում տեղի կունենա պատարագ՝ նավաբեկության ժամանակ զոհվածների հոգու հանգստության համար:
Նման ծառայություններ տեղի կունենան նաև տարբեր կրոնների պատկանող տաճարներում՝ Փարիզում, Մումբայում, Բալիում, Ջակարտայում, Շանհայում, Մանիլայում և Լիմայում: Բացի դրանից՝ Costa Corciere-ին պատկանող բոլոր գրասենյակների, նավերի դրոշները կխոնարհեցվեն, իսկ զոհերի հիշատակը նավերում կհարգեն նաև 1 րոպե լռությամբ:








































