Ամերիկյան Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն շաբաթ օրը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` նահանգում բռնկված գրիպի համաճարակի պատճառով: Նահանգում գրիպով հիվանդացել է 20 հազար մարդ:
Associated Press-ի փոխանցմամբ՝ դա նշանակում է, որ նահանգում ժամանակավորապես կկասեցվեն գործող օրենքները, համաձայն որոնց` պատվաստում են անցնում միայն չափահասները: Արտակարգ դրության պայմաններում պատվաստումներ կանցնեն նաև կես տարեկանից մինչև 18 տարեկանները:
Ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել Բոստոն քաղաքում, որտեղ վարակից մահացել է արդեն 20 մարդ:








































