Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը մոտ ժամանակներս կբացվի: Այս մասին երկուշաբթի օրը հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Պապի խոսքով՝ ինքն աղոթում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման համար:
Ֆրանցիսկոս պապը նաև նշել է, որ Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անցած տարվա ապրիլի 24-ին հայերին հղված ուղերձը հատուկ իմաստ ունի և պետք է գնահատվի որպես Թուրքիայի կողմից լուրջ քայլ՝ ուղղված հարաբերությունների նորմալացմանը:







































