Ամերիկյան հեղափոխությունից հետո շատ նահանգներ և քաղաքներ հավակնում էին, որ ԱՄՆ մայրաքաղաքը լիներ իրենց տարածքում: Արդյունքում որոշվեց գտնել փոխզիջումային տարբերակ և կառուցել նոր քաղաք:
1790-ի հուլիսի 16-ին ԱՄՆ Կոնգրեսը որոշեց Պոտոմակ գետի երկայնքով հիմնադրել 26ք/կմ տարածքով քաղաք: Կառուցման վայրն ընտրել է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը: Նոր մայրաքաղաքի տարածքը կոչեցին Կոլումբիայի շրջան՝ ի պատիվ Քրիստափոր Կոլումբոսի, իսկ քաղաքը՝ Վաշինգտոն՝ ի պատիվ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի:
1800 թվականի դեկտեմբերի 1-ից քաղաքը ձեռք բերեց մայրաքաղաքի կարգավիճակ:









































