13-ամյա անչափահասն առևանգել է հոր Mercedes ավտոմեքենան և փախել է Իտալիայում իրեն որդեգրած ծնողներց։ Նրան Լեհաստանի սահմանի մոտ ոստիկանները կանգնեցրել են։
Տղան ավտովազքի մոլեգին սիրահար է, երկու օրում հազար կիլոմետր ճանապարհ է կտրել՝ հայրենի Լեհաստան գնալիս։
Մինչև Գերմանիայում լեհական սահմանի մոտ հասնելը, նա անցել է Իտալիայի և Ավստրիայի սահմանները։ Ճանապարհների լիցքավորման կետերում չեն նկատել, որ վարորդը երեխա է։
Երեխան ասել է, որ կարոտել է հայրենիքը և ուզում է տեսնել քրոջը։
Ներկա դրությամբ տղան վերադարձվել է նրան որդեգրած ծնողներին։




































