Աստղային գեղեցկուհի Ռիհաննան հանրության մեջ է հայտնվել խորհրդավոր անծանոթի հետ։
Անցած շաբաթ օրը պապարացիներին հաջողվել է Նյու Նյորքում մի քանի անգամ լուսանկարել 26-ամյա երգչուհուն. Ռիհաննան Nobu ռեստորան էր ուղևորվել բարձրահասակ մի տղամարդու հետ, որի անունը մամուլին դեռ հայտնի չէ։ Ամերիկյան լրատվամիջոցներն անմիջապես ենթադրեցին, որ խորհրդավոր անծանոթը դերասանուհու նոր բոյֆրենդն է։
Արժե նշել, որ Քրիս Բրաունից սկանդալային բաժանումից հետո երկար ժամանակ Ռիհաննան չէր շտապում նոր հարաբերություններ սկսել և խուսափում էր հակառակ սեռի հետ շփումներից, իսկ ռեփեր Դրեյքի հետ սիրավեպի մասին բազմաթիվ խոսակցություններն ամեն կերպ հերքում էր։









































