Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Բոլոնիա» – «Կիևո» դիմակայությունը: Դիմակայություն ասելը փոքր-ինչ չափազանցված կլինի այս մրցավեճի համար, քանի որ տանտերերը կարողացան չորս անպատասխան գնդակ ուղարկել հյուրերի դարպասը՝ հաղթանակ տանելով 4:0 հաշվով:
Գոլերը՝ (13´) Կոնե, (44´, 59´) Ջիլարդինյո, (89´) Գաբիադինի:









































