Պարզվում է, կրծկալը, իր հիմնական ֆունկցիայից բացի, կարող է կատարել նաև մի շարք այլ, ընդ որում՝ շատ անսովոր գործառույթներ։
1. Կրծկալ-տոմոգրաֆ

Այս կրծկալն ունի բազմաթիվ ներկառուցված հաղորդիչներ, որոնք կարող են հայտնաբերել կրծքագեղձի հյուսվածքի ջերմաստիճանի ամենափոքր փոփոխություններն անգամ և նախազգուշացնել կրծքի ուռուցքի զարգացման ռիսկի մասին։ Եթե ջերմաստիճանը բարձր է նորմայից և մեծ է քաղցկեղածին բջիջների անոմալ աճման առկայության հավանականությունը, կրծկալի վրա անսովոր նախշեր են հայտնվում։
2. Կրծկալ, որը հետևում է առողջական վիճակին

Ամերիկացի գիտնականների ստեղծած կրծկալը կարողանում է տվյալներ տալ մարմնի ջերմաստիճանի, շնչառության հաճախականության, նեյրոնային ակտիվության մասին և դրանք օնլայն ռեժիմով հաղորդել բուժող բժշկին կամ այդ անսովոր աքսեսուարի տիրոջը։
3. Կրծկալ-շնչադիմակ

Emergency Bra-ն հագուստի տակ կրում են որպես սովորական կրծկալ, իսկ օդում թունավոր նյութերի հայտնվելու դեպքում այն կարելի է բաժանել երկու մասի և օգտագործել որպես շնչադիմակ։
4. Կրծկալը՝ որպես էկովառելիք

Ճապոնական որոշ խանութներում ընդունում են կրծկալներ, որպեսզի դրանք վերածեն էկովառելիքի։
5. Կրծկալը՝ որպես շինանյութ

Իտալական Intimates ընկերությունն ընդունում է նաև հին կրծկալներ, սակայն դրանք օգտագործում է շենքերի ձայնամեկուսացման համար։
6. Կոնտեյներ գինու համար

Այդ կրծկալի մեջ կարելի է գինի լցնել։ Կինը միաժամանակ ունենում է շքեղ կուրծք և հատուկ խողովակի միջոցով մի քիչ գինի ըմպելու հնարավորություն։
7. Կրծկալ սոյայից

Ճապոնացի դիզայներն առաջարկում է ներքնազգեստի մեծ հավաքածու, որը պատրաստված է սոյայի պատիճի և օրգանական բամբակի խառնուրդից։





































