Անարխիստական «Մարտնչող փոքրամասնություն» և «Կարգազանցների խումբ/ Անօրինականության սիրահարների միջուկ» կազմակերպություններն իրենց վրա են վերցրել հայտնի լրագրողների տների մոտ կատարված պայթյունի պատասխանատվությունը։
Անարխիստները համացանցում նշել են, որ ԶԼՄ-ները «համակարգի» պաշտոնական ներկայացուցիչներն են, և տեղի ունեցած ակցիան պետության դեմ կատարվող գրոհների անքակտելի մասն է։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Սա 2009-ի ճգնաժամից հետո առաջին նմանատիպ ակցիան է։ Իշխանությունները համոզված են, որ ձախակողմյան քաղաքական կազմակերպությունները դժգոհ են ճգնաժամի հարցերի՝ ԶԼՄ-ների մեկնաբանություններից։
Երկրի քաղկուսակցությունները կտրուկ դատապարտել են կատարվածը։
Ինչպես հաղորդվել է՝ Աթենքի տարբեր շրջաններում 5 լրագրողների տների մոտ ուրբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել։ Լրագրողներից մեկը АМНА գործակալության տնօրեն Սկիլլակոսն է եղել։ Հասցված նյութական վնասները մեծ չեն, մարդկային զոհեր չկան։
Հունաստանի կառավարության ներկայացուչիչը հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչական գործունեություն է՝ ուղղված ԶԼՄ-ների դեմ, որոնք ժողովրդավարության կարևոր ոլորտն են հանդիսանում։









































