Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը:
Արոնյանն ընդգրկված է A խմբում, Մովսիսյանը՝ B, Գրիգոր Մխիթարյանը՝ C խմբում::
Նշենք, որ Արոնյանն ու Մովսիսյանն առաջին տուրում ոչ-ոքի խաղացին, իսկ Գրիգոր Մխիթարյանը հաղթական մեկնարկ տվեց:
Ներկայացնում ենք մրցաշարի A խմբի մյուս պարտիաների արդյունքները.
Վիշվանաթան Անանդ – Հիկարու Նակամուրա – ½-½
Մագնուս Կառլսեն – Ֆաբիանո Կարուանա – ½-½
Պենտալա Հարիկրիշնա – Անիշ Գիրի – 1-0
Սերգեյ Կարյակին – Յիֆան Հոու – 1-0
Պետեր Լեկո – Էրվին Լ´Ամի – ½-½
Իվան Սոկոլով – Հաո Վանգ – ½-½









































