Քելլի Օսբորնն իր հարցազրույցներից մեկում Լեդի Գագային կռվարար է անվանել, նշում է Wday-ը: Լեդի Գագան դա չներեց Քելլիին և իր կայքում բաց նամակ հրապարակեց: «Քանի դեռ դուք ինձ չեք դիմել, ես և մայրս՝ Սինտիան, որպես Born This Way հիմնադրամի ղեկավարներ, կցանկանայինք պատասխանել ձեզ:
Ամեն օր իմ երաժշտության միջոցով փորձում եմ աշխարհն ավելի լավն ու բարի դարձնել: Քելլի՛, ես ցավակցում եմ ձեզ, բայց կարծում եմ, որ պետք է նշել ձեր մշակութային ուղղվածությունը: Ձեր շոուն բացասական լիցքեր է հաղորդում, և այս տարիների ընթացում այն կեղծիքի է վերածվել: Այդ շոուն փառավորում է ձեզ և Ջոն Ռիվերսին: Ձեզ, ովքեր ծիծաղում, մատնացույց են անում և նվաստացնում դերասաններին՝ ինչպես գազաններին՝ գազանանոցում»:
Ի պատասխան՝ Քելլի Օսբորնը Twitter-ի իր էջում գրել է. «Ընկերնե՛ր, հույս ունեմ՝ հասկանում եք, որ ես ուշադրություն չեմ դարձնի այդ կեղտին: Ես գիտեմ՝ ով եմ ես, և ինձ ոչ ոք պետք չէ»: Քելիի մայրը՝ Շերոն Օսբորնը, պաշտպանելով դստերը, Լեդի Գագային անվանեց անդաստիարակ և կռվարար:
Իսկ Քելլի Օսբորնն իր միկրոբլոգում հրապարակեց Բեթ Դեյվիսի խոսքերը. «Երբ տղամարդն է իր կարծիքը հայտնում, նա մարդ է, իսկ երբ կինն է իր կարծիքը հայտնում, նա քած է»:








































