Նույնիսկ սովորական մատիտներն ու գրիչներն ընդունակ են ոգեշնչել դիզայներներին՝ նոր ստեղծագործություններ անել: Ներկայացված ընտրանու մեջ 10 իրեր են, որոնք արտասովորը սիրող մարդկանց համար են:
Ոսկյա մատիտներ

Մատիտների տուփը շքեղության սիրահարների համար է: Յուրաքանչյուր մատիտի տուփ պատված է 999 հարգի ոսկուց:
Ադամանդներով մատիտ

Շքեղ մատիտները որոշել է ստեղծել Faber Castell-ի հայտնի բրենդը: Դրանք պատրաստված են թանկարժեք փայտից, մետաղական ծայրից, որը սպիտակ ոսկուց է: Այն զարդադրում են երեք փոքրիկ ադամանդներ: Կափարիչի ներսում սրիչ կա: Աշխարհում ամենաթանկարժեք մատիտի գինը 13 400 դոլար է:
Բարեգործական մատիտներ

Յուրաքանչյուր ստվարաթղթե տուփի վրա փորագրված է երկրի քարտեզը, որի զարգացմանն են ուղղվելու այն փողերը, որոնք ստացվելու են այդ մատիտների վաճառքից: Յուրաքանչյուրը կարող է օգնել Նիկարագուային, Լաոսին, Գվատեմալային և այլն:
Մեխանիկական մատիտ

Մատիտը նրանց համար է, ովքեր սիրում են ռետրոն, բայց գնահատում են ժամանակակից նյութերը:
Ոսկորների տեսքով գրիչներ

Այս գրիչները հրաշալիորեն հարմար կլինեն հորրորի ժանրում ստեղծագործողների համար: Բոլոր մոդելները պատրաստված են մարդկային ոսկրերի պատկերով:
Գրիչ, որից կարելի է կրակ ստանալ

Smith & Wesson-ի գրիչները արժե վերցնել արշավի գնալիս: Բացի բուն գործառույթից՝ դրանք կենցաղում անհրաժեշտ պարագաներ են:
Վինտաժ ոճի փայտե գրիչ

Ռետրո ոճով պատրաստված գրիչները շատ հաճելի է ձեռքում պահել:
Ներարկիչների տեսքով գրիչներ

Արտասովոր գրիչներով հնարավոր է վախեցնել մարդուն, որը տանել չի կարողանում արյան տեսքն ու վախենում է սրսկումներից: Յուրաքանչյուր գրիչ պատրաստված է թափանցիկ ներարկիչի ձևով, իսկ հեղուկի գույնը թանաքի գույնն է:
Խաղադաշտ գրիչների և մատիտների համար

Խաղը կհիացնի բոլոր նրանց, ովքեր սիրում են ժամանակ սպանել ձանձրալի միջոցառումների ժամանակ:
Բազմաֆունկցիոնալ գրիչ

Պտուտակիչ, հարթաչափ, քանոն… Այն իդեալական նվեր է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են բազմաֆունկցիոնալությունն ու պրակտիկությունը:











































