Thursday, 18 06 2026
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին

Երկու ողբերգական զուգահեռներ

Հայաստանում անցնող շաբաթասկզբին զինվորական պատվով հողին հանձնվեցին հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների աճյունները: Որևէ բառ չկա նկարագրելու մարդկային ողբերգության խորությունն ու սահմանները: Միաժամանակ մենք, որպես պետություն ու հասարակություն, պետք է, պարտավոր ենք հասկանալ տեղի ունեցածի ռազմաքաղաքական շրջանակները: Դա մի հրամայական է, որը բխում է նմանօրինակ նորանոր ողբերգությունները կանխարգելելու տրամաբանությունից:

Եվ այս տեսանկյունից Հայաստանում ողբերգության արձագանքներին զուգահեռ տեղի է ունենում մեկ այլ գործընթաց՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը, որի կապակցությամբ լսումներ էին տեղի ունենում Ազգային ժողովում: Ըստ էության, առաջին հայացքից իրար հետ կապ չունեցած երկու զուգահեռ իրադարձություններ՝ հասարակական ապրումները զոհերի կապակցությամբ և հասարակական-քաղաքական թեժ քննարկումները ԵՏՄ-ի պայմանագրի վերաբերյալ լսումներում: Սակայն ոչ միայն մեծ խորհրդանշականություն կա այս երկու իրողությունների զուգահեռ զարգացման ընթացքում, այլ նաև, ըստ էության, միանգամայն ուղիղ պատճառահետևանքային կապ:

Ազգային ժողովում Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի լսումները տեղի էին ունենում ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգստյան արարողությանը զուգահեռ և, ըստ էության, զուգահեռ տեղի էին ունենում երկու հոգեհանգիստներ՝ մեկը անձնակազմի զոհերի, հայ զինվորների, զինծառայողների, հայրենիքի, պետության պաշտպանների, նաև ընտանիքի որդիների, հոր հոգեհանգիստը, մյուսը՝ հոգեհանգիստ փոխաբերական իմաստով. Հայաստանի՝ որպես միջազգային քաղաքականության սուբյեկտի հոգեհանգիստը: Ադրբեջանն իհարկե չի հայտարարել, որ ուղղաթիռին հարվածել է, որովհետև Հայաստանը ԵՏՄ է մտնում: Եվ ոչ էլ օգոստոսին էր հայտարարել, որ պատերազմ է սանձազերծում, դիվերսիոն գրոհներ է սկսում, որովհետև Հայաստանը ԵՏՄ է մտել:

Սակայն համաշխարհային պատմության ընթացքում ամենավտանգավոր մարտահրավերները հենց նրանք են, որոնք տեղի են ունենում առանց հայտարարությունների, իսկ թիրախում հայտնված հասարակություններն ու ժողովուրդները շարունակում են կողմնորոշվելու համար առաջնորդվել հնչած ինչ-որ հայտարարություններով և հայտարարությունների մեջ են շարունակում սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը փնտրել: Եվ այդպես է ստացվում, որ, օրինակ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանն ու Հայաստանի և իշխանությունները, և նրանց հետ պայքարող ոչ իշխանական ուժերի տարբեր ներկայացուցիչներ, նաև իշխանություններին ու անիշխանություններին կցված փորձագիտական տարբեր «կենտրոններ» հայտարարում են Հայաստանի ավելի անվտանգ դառնալու մասին, բայց, չգիտես ինչու, Ադրբեջանն ավելի ու ավելի հաճախ է սկսում խախտել հրադադարը և ընդ որում՝ աննախադեպ մասշտաբներով:

Սրանով հանդերձ էլ, Հայաստանի հասարակությունը կրկին շարունակում է չնկատել պատճառահետևանքային կապը՝ Հայաստանի սուբյեկտությունը ԵՏՄ-ին կամ Մաքսային միությանը հանձնելու և Ադրբեջանի ագրեսիայի աճի միջև, այլ փորձում է շարունակել հայտարարություններ սպասել հօգուտ իր պաշտպանության՝ այս անգամ էլ միջազգային հանրությունից հայտարարություններ սպասելով, թե երբ են դատապարտելու Ադրբեջանին: Սա ուղղակի մանկամտություն է, որը կործանում է անհատներ, ազգեր, ժողովուրդներ, պետություններ: Մանկամտություն, որը հասարակական մակարդակում դրսևորվելով, արդարացնում է «էլիտաների» մակարդակում միանգամայն հաշվարկված ստորություններն ու պետականության դեմ ոտնձգությունները, անձնապաստան նյութապաշտությունն ու պետականությունը այդ խնդիրների մանրադրամ վերածելու անամոթությունը:

Վերջապես, քանի՞ զուգահեռ զարգացումներ են պետք, որպեսզի Հայաստանի հասարակությունը հասկանա, որ երբ կորցնում ես ինքնիշխան, անկախ պետականությունը, ապա դրանից հետո տարբեր այլ՝ մարդկային, նյութական, բարոյական կորուստները դառնում են սովորական առօրյա, ողբերգական առօրյա, և մարդկությունը համաշխարհային պատմությանը դեռ չի տվել ընդհանուր, հավաքական անվտանգության առավել գործուն մեխանիզմներ, քան ինքնիշխան պետականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում