Դերասան Ռոբերտ Փաթինսոնի նոր ընկերուհին՝ FKA Twigs բեմական անունով բրիտանացի երգչուհի Թալիա Բրանեթը, 28-ամյա զուգընկերոջը ստիպում է դիետա պահել, հաղորդում է OK պարբերականը:
«Նա շատ ոչ սպորտային է, շատ է ծխում և խմում, բայց Թալիան համոզել է Ռոբին, որ ինքն ավելի երջանիկ կլինի առողջացնելով ինքն իրեն»,- պնդում է աղբյուրը:
Ըստ զրուցակցի՝ Թալիան ոչ միայն ցանկանում է, որ Ռոբը առողջ լինի: Նա նաև կարծում է, որ նրա կենսակերպի փոփոխությունը դրականորեն կազդի սեքսի վրա:




















































