Ֆրանսիական L’Equipe պարբերականի փոխանցմամբ` «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի 37-ամյա հարձակվող Թիերի Անրին մտածում է մարզական կարիերայի ավարտի մասին:
«Հիմա ապագայիս հետ կապված հարցերում հստակություն չկա: Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, բայց դիտարկում եմ կարիերաս ավարտելու տարբերակը:
Այո, կարող եմ հեռանալ ֆուտբոլից, բայց պետք է վստահ լինեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում: Եթե մնամ ֆուտբոլում, կլինեմ խորհրդական, իսկ մի գեղեցիկ օր մարզչական աշխատանք կկատարեմ»,- հայտարարել է Անրին:








































