Դուբայում համաշխարհային ռեկորդ է սահմանվել տարբեր մակնիշի մեքենաների թվով, որոնք մասնակցել են ավտոմեքենաների շքերթին՝ հաղորդում է Nationalе թերթը:
Ընդհանուր առմամբ տոնական երթին մասնակցել է 58 տարբեր մակնիշի ավտոմեքենա, այդ թվում՝ շքեղ Bugatti, Ferrari, McLaren, Lamborghini, Rolls-Royce, Bentley և Aston Martin: Շքերթը գլխավորել են սուպերմեքենաները, որոնք օգտագործում է Դուբայի ոստիկանությունը:
ԱՄԷ-ի հիմնադրման 43-ամյա տարեդարձի կապակցությամբ կազմակերպված շքերթին մասնակցել են ռետրոմեքենաներ, մոտոցիկլետներ և հատուկ մոդիֆիկացված ավտոմեքենաներ: Դրանցից շատերը ներկված են եղել ԱՄԷ-ի ազգային դրոշի գույներով:
Ռեկորդի համար ավտոշարասյունը պետք է անցներ 3,2 կմ ճանապարհ 20 կմ/ժ արագությամբ: Գինեսի ռեկորդների գրքի պահանջները հնարավոր է եղել իրականացնել երկրորդ փորձից:









































