Իրանի բրիգադային գեներալ Մոհամմադ Բաքերին զգուշացրել է, որ Թեհրանը կարող է անմիջական գործողությունների անցնել Իրաքում ահաբեկիչների դեմ, եթե սպառնալիք զգա այն քաղաքների համար, որտեղ շիաների սրբավայրեր են գտնվում: Այս մասին գրում է TASS-ը:
«Մինչ օրս Թեհրանը ոչ մի ուղղակի գործողություն չի ձեռնարկել ընդդեմ Իրաքում զինված ահաբեկիչների: Բայց մենք Իրաքում խիստ և անմիջական գործողությունների կդիմենք, եթե հարձակումների ենթարկվեն Բաղդադը կամ Իրաքի այն քաղաքները, որտեղ գտնվում են շիաների սրբավայրերը»,- ասել է Բաքերին:
Գեներալը նաև զգուշացրել է, որ Իրանը կօգտագործի ձեռքի տակ եղած բոլոր ուժերն ու հնարավորությունները` ահաբեկիչներին չեզոքացնելու և նրանց շտաբ-կայանները կործանելու համար:










































