Դերասանուհի և մոդել Մոնիկա Կրուզն իր առաջնեկին է սպասում: Սակայն երեխայի հոր անունն անհայտ է, քանի որ, 35-ամյա իսպանուհին դիմել է սպերմատոզոիդների բանկ, հաղորդում է Ylsyls-ը:
Նա նշել է, որ որոշել է հանրությանը պատմել իր՝ արհեստական բեղմնավորման մեթոդին դիմելու մասին, որպեսզի խուսափի երեխայի հոր վերաբերյալ լրագրողների հարցերից:
«Ես երջանիկ կլինեի, եթե հանդիպեի արժանի տղամարդու: Սակայն այդպիսինը դեռևս չկա: Իսկ մայրության համար ժամանակը գնում է, այդ պատճառով էլ ես այլևս չէի կարող սպասել: Հղիանալու համար ես դիմեցի արհեստական բեղմնավորման բուժհաստատություն:
Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անանուն դոնոր տղամարդկանց, որոնք այնպիսի կանանց, ինչպիսին ես եմ, օգնում են իրականություն դարձնել իրենց երազանքը»,- ասել է Մոնիկա Կրուզը:










































