ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակը, որտեղ ներառվել են ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների 13 ներկայացուցիչներ: ԵՄ վճռում ասվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակվելու պահից ի վեր:
Նոր ցուցակում ներառվել են Լուգանսկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կոզյակովը, առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը, ինչպես նաև վերոնշյալ երկու տարածաշրջաններից ևս 11 ներկայացուցիչներ:











































