Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 22-րդ տուրի շրջանակներում ՔՓՌ-ն «Լոֆթուս Ռոադ Սթեդիում»-ում ընդունել էր Լոնդոնի «Տոտենհեմ»-ին: Կողմերն այդպես էլ չկարողացան պարզել հաղթողին, և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով:
Այսպիսով` Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորած թիմը, իր ակտիվում ունենալով 40 միավոր, մնաց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: ՔՓՌ-ն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 14-ի և շրջանցելով «Ռիդինգ»-ին `զբաղեցրեց աղյուսակի 19-րդ հորիզոնականը:
ՔՓՌ – «Տոտենհեմ»` 0:0:









































