Հազարավոր շիա մուսուլմաններ, ի պաշտպանություն վարչապետ Նուրի Մալիկիի, ցույց են կազմակերպել Բաղդադի կենտրոնում: Ցույցի կապակցությամբ Իրաքում խստացվել են անվտանգության միջոցառումները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցուցարարները, որոնք պահանջում են վերջ տալ կրոնական սկզբունքով Իրաքը մասնատելու փորձերին, ձեռքերում պահել են Մալիկիի նկարը:
Ի հակադրություն սուննի ցուցարարների՝ նրանք հանդես են եկել ընդդեմ դաժան հակաահաբեկչական օրենքի վերացման:
Վերջին 3 շաբաթների ընթացքում սուննիներն Իրաքում վարչապետի և նրա կառավարության դեմ ցույցեր են կազմակերպել:
Ցույցերի ֆոնին երկրում բռնության դեպքեր են գրանցվել: Ամենաքիչը 20 շիա ուխտագնաց է զոհվել հունվարի սկզբին ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:









































