NASA տիեզերական գործակալությունը պայմանագիր է ստորագրել Bigelow Aerospace ընկերության հետ: Ըստ պայմանագրի՝ Bigelow Aerospace-ը Միջազգային տիեզերակայանի համար փորձնական փչովի մոդուլ կնախագծի, հայտնում է korrespondent.net-ը:
NASA-ում հայտնել են, որ պայմանագրի համաձայն՝ նախագծի արժեքը կազմել է 17.8 մլն դոլար:
Bigelow Aerospace-ը երկար ժամանակ զբաղվում է փչովի տիեզերական սարքերի մշակմամբ: Ընկերության հիմնական նախագիծը համարվում է տիեզերական զբոսաշրջիկների համար BA 330 հյուրանոցը: Նախագիծը փչովի սարք է, որում կկարողանա մինչև 6 մարդ ապրել:
NASA-ի հետ պայմանագիրը ենթադրում է, որ Bigelow Aerospace-ը կստեղծի մոդուլ (Bigelow Expandable Activity Module)՝ ապագա գիտական և կոմերցիոն նախագծերի համար:









































