Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն արտագնա հանդիպում անցկացրեց Տուլայի «Արսենալ»-ի հետ:
«Ուրալ»-ը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով, իսկ առաջին գոլը խփվեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի փոխանցումից հետո։ Մանուչարյանը հաջողությամբ իրացրեց անկյունային հարվածը։
Հաղթանակի շնորհիվ «Ուրալ»ն իր ակտիվում 13 միավոր գրանցեց և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: նՀաջորդ տուրում թիմը դեկտեմբերի 3-ին սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին:
Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր
«Արսենալ» – «Ուրալ»- 1:2






































