Մեծ Բրիտանիայում կարող է ստրկության 10-13 000 զոհ լինել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ վերլուծությանը:
Ժամանակակից ստրուկ ասելով՝ հասկանում են, այդ թվում, ստիպողաբար պոռնկությամբ զբաղվող կանայք, տնային բանտարկության զոհերը, պարտքի կախվածության մեջ հայտնված մարդիկ:
Գլխավոր գրասենյակի ներկայացուցիչների խոսքով՝ զոհերի ընդհանուր ցանկում ընդգրկված են մարդիկ ավելի քան 100 երկրից, հիմնականում՝ Ալբանիայից, Նիգերիայից, Վիետնամից և Ռումինիայից, նաև Մեծ Բրիտանիայում ծնված մեծահասակներ և երեխաներ:
Անցած տարի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունում Մեծ Բրիտանիայում ստրկության զոհերի թիվը գնահատել են 2 744 մարդ:










































