Բենեդեկտ Քեմբերբեթչը պատմել է, որ չի սիրում ինքն իրեն լուսանկարել, և որ Սոֆի Հանթերի հետ իրենց հարսանիքի ժամանակ նրանք «հարսանեկան սելֆի» չեն անելու, քանի որ ուղղակի կփորձեն վայելել պահը, գրում է Spletnik.ru-ն:
Դերասանը պատմել է նաև, որ նրան բարկացնում է, որ իր յուրաքանչյուր քայլին հետևում են: Հենց այդ պատճառով է նա արգելափակել է սոցցանցերի իր բոլոր օգտահաշիվները. «Ես հաճույքով եմ վարում իմ կյանքի օրագիրը, որպեսզի այն թոռներիս թողնեմ: Սակայն, այն հրապարակել չեմ ցանկանում: Մենք բոլորս էլ այժմ մի քիչ պապարացիներ ենք: Ես դրա նկատմամբ հակում չունեմ»,- անկեղծացել է դերասանը:
Չնայած, իր համաշխարհային ճանաչմանը՝ Բենեդիկտ Քեմերբեթչը պարզ բաներ է սիրում. «Ես տնակյաց եմ: Սիրում եմ վառել բուխարին, լավ ֆիլմ դիտել կամ լավ գիրք կարդալ: Մեր ժամանակներում մարդիկ բոլորովին մոռացել են գրքերի մասին: Նրանք անընդհատ հեռուստացույց են միացնում: Սակայն գիրքը կյանքում ամենաօգտակար բանն է»:
Վերջերս հայտնի է դարձել, որ Քեմբերբեթչը նշանադրվել է Սոֆի Հանթերի հետ:














































